National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.05.2022
ՀՀ բյուջետային գործընթացի վերաբերյալ աշխատաժողով ԱԺ աշխատակիցների համար
1 / 14

Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Ազգային ժողովն ունի առանձնահատուկ դերակատարություն: Մասնավորապես, բյուջետային վերահսկողական գործառույթը, որի արդյունավետ իրականացումն Ազգային ժողովի առաջնահերթություններից է:

Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, այնուհետեւ՝ ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ապրիլի 29-ից մայիսի 1-ն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների փորձագետների, պատգամավորների օգնականների համար Աղվերանում կազմակերպվել էր աշխատաժողով «ՀՀ բյուջետային գործընթացը. ծրագրային եւ գենդերազգայուն բյուջետավորում» թեմայով:

Այն անցկացրել է խորհրդարանի Բյուջետային գրասենյակը՝ Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացում գործառույթի իրականացման շրջանակներում, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հարցման հիման վրա, Միավորված ազգերի զարգացման ծրագրերի կազմակերպության (ՄԱԶԾ) «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ:

Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում բյուջետային գործընթացը՝ մանրամասնելով ԱԺ դերը, ծրագրային եւ գենդերազգայուն բյուջետավորման էությունն ու կիրառության առանձնահատկությունները: Զեկուցողը խոսել է նաեւ Բյուջետային գրասենյակի գործունեության, տրամադրած ծառայությունների եւ դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:

Բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Եղիազարյանն էլ անդրադարձել է ռազմավարական պլանավորմանը եւ բյուջետային ծրագրերի հետ դրա կապին: Նշվել է, որ ոլորտային հստակ ռազմավարությունների առկայությունն է միայն հնարավորություն տալիս իրականացնելու ճշգրիտ եւ արդյունավետ բյուջետավորում: Ներկայացվել  են Բյուջետային գրասենյակների կամ Անկախ ֆինանսական ինստիտուտների դերն ու դրանց վերաբերյալ միջազգային փորձը:

Մասնակիցները հետաքրքրվել են բյուջետային ծրագրերի կատարողականի մակարդակով, դրանց գնահատման ձեւերի, գնումների գործընթացում մեկ անձից կատարվող գնումների եւ այդ հարցում հնարավոր փոփոխությունների, ինչպես նաեւ գենդերազգայուն բյուջետավորման գործիքների ու դրանց կիրառման վերաբերյալ:

Նշենք, որ 2019թ. Հայաստանի պետական բյուջեն ամբողջությամբ կազմվում է ծրագրային բյուջետավորման ձեւաչափով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am